Դանիլո. «Մենք կարող ենք ամեն ինչ շտկել Թուրինում»

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիլոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Վիլյառեալի» դեմ առաջին խաղի արդյունքը։

Հանդիպումն անցկացվել է Վիլյառեալի «Լա Սերամիկա» մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

«Մենք շատ կոպիտ սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում, երբ գնդակ բաց թողեցինք:

Սխալ խաղացինք դիրքային առումով: Նման պահերին մեզ պետք է ավելի հավաքված լինել, բայց պատասխան հանդիպում կա, և մենք կարող ենք ամեն ինչ շտկել Թուրինում»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։