Նեյմարն ասել է, թե որն է իր գլխավոր նպատակներից մեկը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր է գերազանցել Բրազիլիայի հավաքականի կազմում գոլերի թվով Պելեի ռեկորդը:

«Ինձ համար մեծ պատիվ կլինի դառնալ ազգային հավաքականի լավագույն ռմբարկու և ես կստեմ, եթե ասեմ, որ այդպես չեմ կարծում: Իհարկե, դա իմ անձնական նպատակներից մեկն է։ Հուսով եմ՝ հասնել այդ նվաճմանը: Ես կարող եմ գերազանցել Պելեի ռեկորդը, նա կուռք է բոլորի համար Բրազիլիայում»,- 30-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Պելեն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում, որոնցում դարձել է 77 գոլի հեղինակ։ Նեյմարը մասնակցած 116 խաղում խփել է 70 գոլ։

Ավելի վաղ Նեյմարը հայտարարել էր, որ կարիերայի ավարտից հետո կարող է զբաղվել կիբերսպորտով։