Ֆլորան Մալուդան խոսել է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների մասին

«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին վինգեր Ֆլորան Մալուդան խոսել է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների և ՊՍԺ-ի՝ մրցաշարում հաղթելու հնարավորությունների մասին:

«Արդյոք կա՞ն թիմեր, որոնցից «Չելսին» պետք է խուսափի: Ինչպես միշտ, դա «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» են, քանի որ անգլիական ակումբները միշտ էլ վտանգավոր են: Կա նաև ՊՍԺ-ն կամ Մադրիդի «Ռեալը»: Հատկապես ՊՍԺ-ն: Նրանք միշտ մոտ են հաղթանակին, նախորդ մրցաշրջանում գրեթե դուրս էին գալիս եզրափակիչ և ավելի ու ավելի են մոտենում:

ՊՍԺ-ն Մեսսիին հրավիրել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար: Ակումբը շատ է ցանկանում հաղթել այդ մրցաշարում, և եթե հաջողվի հարձակման գծում բալանս գտնել, ապա կարող են վտանգավոր լինել։ Եվ դա կարող է շատ արագ տեղի ունենալ, քանի որ երբ այնպիսի հարձակողական ֆուտբոլիստները, ինչպիսիք ունի ՊՍԺ-ն, վստահություն են ձեռք բերում իրենց ուժերի նկատմամբ, դա սարսափելի ուժ է»,- Մալուդայի խոսքերն է մեջբերում Football.London-ը: