Ունայ Էմերի. «Ցանկանում ենք, որ մեզ ճանաչեն, քանզի հաղթեցինք, բայց լավ ֆուտբոլ չցուցադրեցինք»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։ Հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին՝ Իսպանիայում։

««Յուվենտուսի» կազմն ամբողջությամբ ներկայացնում են ագային հավաքականների խաղացողները, և նրանցից յուրաքանչյուրը շատ փորձառու է: Սակայն մենք էլ ունենք այդպիսի ֆուտբոլիստներ՝ Պաու Տորես, Ռաուլ Ալբիոլ, Խուան Ֆոյտ։

Մենք մեծ աշխատանք ենք կատարել այստեղ լինելու համար։ Մենք ցանկանում ենք, որ մեզ ճանաչեն, քանի որ հաղթեցինք, բայց լավ ֆուտբոլ չցուցադրեցինք։ Մենք մեզնից ավելին ենք ցանկանում տեսնել: Եվ մենք դուրս եկանք 1/8 եզրափակիչ, քանի որ լիովին արժանի էինք դրան»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: