«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռոնալդ Արաուխոյի ապագայի վերաբերյալ

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է իր շարքերում պահել թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Այս մասին ուրուգվայցուն արդեն տեղեկացրել են «Բարսելոնայի» ղեկավարությունը։

Այժմ Արաուխոն պետք է որոշում կայացնի Մյունխենի «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության ֆոնին: Մյունխենյան ակումբը Արաուխոյին առաջարկում է ավելի մեծ աշխատավարձ և հետաքրքիր սպորտային նախագիծ։ Միաժամանակ նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ կլինի վաճառել 25-ամյա Արաուխոյին միայն մեծ առաջարկ ստանալու դեպքում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։