ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Չելսի» – «Լիլ» առաջին խաղի մրցավարներին։
Հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական թիմը՝ Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորությամբ։ Մրցավարների օգնականները կլինեն Ինյիգո Պրիետո և Անխել Նևադո Ռոդրիգեսը: Հանդիպման 4-րդ պաշտոնյա է նշանակվել Խոսե Լուիս Մունուերան:
Խաղը կկայան փետրվարի 22-ին՝ Լոնդոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: