Սերխիո Ագուերո. «Մեսսիին ոչնչացնում են Ֆրանսիայի ամսագրերը և թերթերը»

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն Չեմպիոնների Լիգայի «Ռեալի» հետ խաղից (1:0) հետո ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ուղղված քննադատությունն անհիմն է անվանել։

«Շատ անհաջող 11-մետրանոց էր: Սակայն Լեոն շատ լավ խաղաց։

Ես սա չեմ ասում, քանի որ նա իմ ընկերն է: Պարզապես Մեսսին իսկապես հիանալի խաղաց: Նա շատ լավն էր ու ակտիվ։ Ցավալի է 11-մետրանոցի պատճառով, բայց դա պատահում է բոլորի հետ։ Դրանից հետո նա հիանալի խաղաց:

Ֆրանսիական ամսագրերն ու թերթերը ոչնչացնում են նրան։ Նրանք սրիկաներ են: Նախատեսված հարցազրույց ունեի ֆրանսիական ամսագրի հետ: Բայց ես հրաժարվեցի. «Ո՛չ, քանի որ ես աջակցում եմ Մեսսիին»: Այնպես որ, առայժմ, կհանդիպենք: Ես զայրացած եմ»,- Ագուերոյի խոսքերն է փոխանցում Olé-ն:

Մեսսին «Ռեալի» դեմ խաղի համար L’Équipe-ից ստացել էր 10-ից 3 գնահատական՝ վատագույն գնահատականը ՊՍԺ-ում: Մբապպեն ու Կուրտուան ​​ստացել էին 8-ական միավոր: