Անտոնիո Կոնտե. «Թոթենհեմի»՝ ԱՊԼ-ում 4-րդ տեղը զբաղեցնելու շանսերը 1 տոկոս են»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է լոնդոնյան ակումբի ամբիցիաների մասին:

«Նախկինում միշտ ասել եմ, որ առաջնությունում հաղթելու հավանականությունը 1 տոկոս է։ Իհարկե, սա տարօրինակ իրավիճակ է, քանի որ ինձ թվում է, որ հիմա 4-րդ տեղի մեր շանսերը 1 տոկոս են։

Իրավիճակը տարբերվում է, քանի որ Պրեմիեր Լիգայի մակարդակը շատ բարձր է, և դուք գիտեք, որ յուրաքանչյուր թիմ ցանկանում է կատարելագործվել: Ոչ միայն «Թոթենհեմը», այլև «Արսենալը», «Լեսթերը», «Վեսթ Հեմը», «Ասթոն Վիլան» և «Նյուքասլը»: Ինչպես նաև այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Բրայթոնը» և «Վուլվերհեմփթոնը»:

Նրանք բոլորն էլ ցանկանում են առաջընթաց գրանցել, և այս պահին մենք պետք է պայքարենք նրանց, այլ ոչ թե բարձրակարգ ակումբների հետ»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը: