Գուտի. «Մբապպեն այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ հանդիպման մասին իր կարծիքով, ինչպես նաև գնահատել է ֆրանսիական գրանդի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղը։

«ՊՍԺ-ն շատ ավելի լավն էր: Կիլիան Մբապպեի մասին միայն կարող եմ ասել, որ նա այժմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- գրել է իսպանացին թվիթերյան իր էջում: 

Այս մրցաշրջանում Մբապպեն ընդհանուր առմամբ 32 խաղի է մասնակցել և իր ակտիվում ունի 22 գոլ և 16 ասիստ: