«Խետաֆեի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը կիսվել է իր կարծիքով «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի մասին, հայտնում է Sports.ru-ի թղթակից Տիմուր Բոկովը։
«Նա այնքան շատ է խաղում և միևնույն ժամանակ շատ լավն է: Ապագան Պեդրիինն է։ Նա ուղղակի աներևակայելի տաղանդավոր է:
Պեդրին նախկինում սովորական տղա էր Կանարյան կղզիներից, բայց հիմա այս տղան ցնցում է «Բարսելոնան», և տեսեք, թե ինչպես է նա խաղում: Ինձ թվում է, որ տարիների ընթացքում Պեդրին միայն ավելի լավը կդառնա»,- ասել է իսպանացին։