«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
17-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգումը կատալոնական մարզչական շտաբի առաջնահերթությունն է։
«Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին իսպանացուն դիտարկում է որպես իր երկարաժամկետ նախագծի կարևոր մաս:
Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է մնալ «Բարսելոնայում»:
Կողմերի միջև բանակցությունները առաջադեմ փուլում են, ակումբը Գավիին առաջարկում է պայմանագիր կնքել մինչև 2027 թվականը։