«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Բարնլիի» հետ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1).
«Բոլորը գիտեն, որ առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը։ Եթե օգտվեինք ստեղծված հնարավորություններից, ապա իհարկե կհաղթեինք։
Պետք էր օգտվել իրավիճակից և երկրորդ գոլը խփել, բայց չկարողացանք գլուխ հանել։ Պարզապես պետք է կատարելագործվել»,- ասել է անգլիացին: