«Ուրարտուն» հավաք է անցկացնում Սոչիում

Փետրվարի 7-ին «Ուրարտուի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը մեկնել են Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ մինչև փետրվարի 13-ը կնախապատրաստվեն առաջնության վերսկսմանը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Անատոլի Այվազով, Լևոն Տեր-Մինասյան, Հայկ Ղազարյան

Պաշտպաններ

Աննան Մենսահ, Նանա Անտվի, Արմեն Մանուչարյան, Սալոմոն Նիրիսարիկե, Խարիտոն Այվազյան, Վադիմ Պարամոնով, Պյոտր Տեն, Վարդան Արզոյան, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան

Կիսապաշտպաններ

Հակոբ Հակոբյան, Օլեգ Պոլյակով, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Լուլուկյան, Համլետ Սարգսյան, Ռոբերտ Բաղրամյան

Հարձակվողներ

Ջոնել Դեսիրե, Կարեն Մելքոնյան, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան

Վատառողջ լինելու պատճառով դեռ Սոչի չեն մեկնել դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու պաշտպան Էդգար Գրիգորյանը։

Այս հավաքների շրջանակում նախատեսված է 2 ստուգողական հանդիպում՝ փետրվարի 8-ին «Ուրարտուն» կմրցի «Սոչի-Մ» թիմի, իսկ փետրվարի 12-ին՝ Մինսկի «Դինամոյի» հետ: