«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը, ով այժմ մարզում է ՊՍՎ-ի երիտասարդական թիմը, հրաժարվել է առաջիկա ամռանը փոխարինել Ռոջեր Շմիդտին ՊՍՎ-ի հիմնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։ Վերջինս մրցաշրջանի վերջում կհեռանա հոլանդական ակումբից:
«Հիմա ես կարող եմ բացահայտ խոսել այդ մասին։ Ես չեմ գնա ՊՍՎ-ի առաջին թիմ:
Չեմ կարծում, որ պատրաստ եմ դրան: Կարծում եմ, որ մենք պետք է հետևենք այն հետագծին, որի մասին պայմանավորվել էինք։ Հավակնություն և ձգտում կա, բայց հիմա դեռ վաղ է»,- Նիստելռոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: