«Բարսելոնան» մոտ է պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի և 22-ամյա ուրուգվայցու միջև համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցությունները վերջնական փուլում են։
Նշվում է, որ ֆուտբոլիստը ֆինանսապես ավելի բարենպաստ պայմաններով առաջարկներ ունի Պրեմիեր Լիգայի ակումբներից, սակայն Արաուխոն ցանկանում է մնալ թիմում։
Արաուխոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ 2021/22 մրցաշրջանում Լա լիգայի 17 խաղում Ռոնալդը խփել է 3 գոլ։