ՊՍԺ-ն դեռ հույս ունի համոզել հարձակվող Կիլիան Մբապպեին երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
23-ամյա ֆրանսիացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։
Նախօրեին՝ «Լիլի» հետ խաղից հետո, (5:1) նա ասել, է որ դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։
ՊՍԺ-ի ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները հարձակվողի և նրա շրջապատի հետ։
Մինչ այժմ Մբապպեն փարիզցիներին չի ասել, որ որոշել է հեռանալ, և որ այլևս չի ցանկանում քննարկել պայմանագրի հնարավոր երկարաձգումը։