«Չելսին» խոշոր գումար կվճարի ակումբի նախկին ֆուտբոլիստներին

«Չելսին» համաձայնել է բարոյական վնաս վճարել ակումբի չորս նախկին ֆուտբոլիստներին, ովքեր ռասիզմի զոհ են դարձել, հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» չորս նախկին ֆուտբոլիստներ դատի են տվել ակումբին՝ պնդելով, որ իրենք ռասայական նվաստացման զոհ են դարձել։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբի մարզիչները ծեծել ու վիրավորել են նրանց։

Ֆուտբոլիստներից մեկի խոսքով՝ իրեն մի քանի անգամ ծեծի է ենթարկել «Չելսիի» երիտասարդական թիմի նախկին մարզիչ Գրեհեմ Ռիկսը։

Արդյունքում լոնդոնյան ակումբը տուժողների հետ պայմանավորվել է հարցի արտադատական կարգավորման շուրջ։ Ակումբը խոշոր գումար կվճարի տուժողներին: