Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Նիկլաս Զյուլեն

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեն 2022 թվականի ամռանը կմիանա Դորտմունդի «Բորուսիային», պնդում է Frankfurter Rundschau-ն։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, նա մտադիր չէ այն երկարաձգել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գերմանացու գործակալը, Նիկլասն արդեն կողմնորոշվել է նոր ակումբի հարցում։

Զյուլեն «Բավարիա» է տեղափոխվել «Հոֆենհայմից» 2017 թվականի ամռանը 20 միլիոն եվրոյի դիմաց։

Մյունխենյան ակումբի կազմում անցկացրած 159 խաղում նա դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։