Անխել դի Մարիան վնասվածք է ստացել «Լիլի» դեմ խաղում

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում ջախջախեց «Լիլին» (5:1):

44-րդ րոպեին փարիզյան ակումբի վինգեր Անխել դի Մարիան լքեց խաղադաշտը՝ տեղը զիջելով կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին։ Խաղադաշտից դուրս արգենտինացին ցույց է տվել, որ մրցակցի ֆուտբոլիստների հետ մի քանի բախումների հետևանքով նրա մոտ ձախ սրունքի հետ կապված խնդիրներ են առաջացել:

Փետրվարի 11-ին ՊՍԺ-ն Լիգա 1-ի շրջանակում կհանդիպի «Ռենին», իսկ փետրվարի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում՝ «Ռեալին»: