«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Լա Լիգայի 23-րդ տուրի հանդիպումը (4:2).
«Սա ավելին է, քան պարզապես հաղթանակը կատարյալ օր էր մեզ համար:
Մենք լավ խաղացինք, բայց եղան դրվագներ, երբ ճնշում էինք զգում մեզ վրա։
Բայց, եթե ընդհանուր առմամբ խոսենք հանդիպման մասին, ապա մենք ավելի ուժեղ էինք և արժանի էինք երեք միավորի։
Առաջին խաղակեսում ամբողջությամբ վերահսկում էինք խաղը, տիրում էինք գնդակին և պահեր ստեղծում։
Ալվեսի հեռացումից հետո մենք մի փոքր նյարդայնանում էինք, բայց ընդհանուր առմամբ, շարունակում ենք ավելի վստահ լինել և աճել, սա շատ կարևոր է»,- ասել է Պիկեն ակումբային ալիքին։