«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է իր հեռացումը Լա Լիգայի 23-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (4:2).
69-րդ րոպեին բրազիլացին թիկունքից ոտքը դրեց կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի սրունքին։
Մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն դրվագի կրկնապատկերը դիտելուց հետո որոշեց կարմիր քարտ ցույց տալ բրազիլացուն։
«Կարծում եմ՝ սա չափազանց դաժան որոշում է։ Ոտքս դնելու տեղ չունեի»,- ասել է Ալվեսը: