Արգենտինացի 38-ամյա Կարլոս Տևեսն առաջարկ է ստացել

Հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ ամերիկյան «Դի Սի Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել հարձակվող Կարլոս Տևեսին:

Աղբյուրի տեղեկություններով՝ MLS-ի ակումբը 38-ամյա արգենտինացուն պայմանագիր է առաջարկել մինչև 2022 թվականի ավարտը։

Տևեսն ազատ գործակալի կարգավիճակում է 2021 թվականի հուլիսից: Բանակցությունները շարունակվում են: