Անտոնիո Ռյուդիգերը մերժել է «Չելսիի» հերթական առաջարկը

«Չելսին» դեռ չի կարողանում համաձայնության գալ պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագրի երկարաձգման հարցում։

28-ամյա ֆուտբոլիստը մերժել է լոնդոնցիների հերթական առաջարկը՝ շաբաթական մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձով պայմանագրի կնքման վերաբերյալ։

Այժմ գերմանացին շաբաթական 100 հազար է ստանում, ակումբը նրան պայմանագիր է առաջարկել 140 հազար աշխատավարձով։

Ռուդիգերը մրցաշրջանի վերջում կդառնա ազատ գործակալ: