«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը որոշել է փոխել ակումբային գրանցումը, գրում է The Manchester Evening News-ը։

Աղբյուրի տվյայլներով՝ պատճառն այն է, որ 24-ամյա խաղացողը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ:

Հունվարին Հենդերսոնին ցանկանում էր վարձակալել «Ուոթֆորդը», սակայն «կարմիր սատանաները» հրաժարվել էին առաջարկից:

Անգլիացի ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին ընդամենը 4 հանդիպման է մասնակցել և բաց թողել 6 գնդակ: Նրա տրանսֆերը գնահատվում է 18 միլիոն եվրո: