Ռուդ Գուլիտ. «Ես հավատում էի, որ Լևանդովսկին կհաղթի «Ոսկե գնդակը»»

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը գնահատել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը։

«Ես սիրում եմ նրան որպես խաղացող, նա կարող է ամեն ինչ անել: Ես հավատում էի, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը:. Այն, որ դա տեղի չունեցավ, ինձ համար անակնկալ էր։

Բայց դա խաբեություն չէր, դա ընդամենը քվեարկություն էր: Շատ ցավալի է, որ նա խաղում է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ նույն դարաշրջանում։

Ինձ թվում է՝ նրան այլ կերպ են գնահատում, քան այդ երկուսին։ Դա նյարդայնացնում է»,- Գուլիտի խոսքերն է մեջբերում Bild-ը: