Էշլի Քոուլը լքել է «Չելսին» և ընդգրկվել Ֆրենկ Լեմպարդի մարզչական շտաբում

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը ընդգրկվել է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի շտաբում, հայտնում է «ազնվականների» մամուլի ծառայությունը:

Քոուլը հայտնի է «Արսենալում», «Չելսիում», «Ռոմայում» և «Լոս Անջելես Գելեքսիում» իր մրցելույթներով: 2019 թվականին նա ավարտեց իր խաղային կարիերան «Դերբի Քաունթիում» և դարձավ մարզիչ այդ թիմում, որտեղ արդեն աշխատում էր Լեմպարդը։ Նույն տարվա հոկտեմբերին նա հետևեց Լեմպարդին՝ տեղափոխվելով «Չելսի» և դարձավ լոնդոնյան ակումբի ակադեմիայի մարզիչ:

Նախորդ ամառ 41-ամյա մասնագետը նշանակվեց Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնական։