Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժեշտի նամակ է գրել «Արսենալի» երկրպագուներին

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժեշտ է տվել «Արսենալի» երկրպագուներին։

«Շնորհակալ եմ, որ վերջին չորս տարիների ընթացքում Լոնդոնը տուն դարձրեցիք ինձ և իմ ընտանիքի համար:

Մենք միասին վերելքների ու վայրէջքների միջով ենք անցել, և ձեր աջակցությունն ինձ համար ամեն ինչ է նշանակում:

Գավաթներ նվաճելու հնարավորությունը և այս ակումբի ավագը լինելու պատիվը մի բան է, որը ես հավերժ կպահեմ իմ սրտում:

Տխուր եմ, որ վերջին շաբաթների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել օգնելու իմ թիմակիցներին, բայց այս ակումբի հանդեպ հարգանքից բացի ուրիշ բան չունեմ և մեր բոլոր տղաներին ու երկրպագուներին անկեղծորեն մաղթում եմ ամենայն բարիք և շատ հաջող տարիներ ապագայում»,- գրել է Օբամեյանգն իր Instagram-ում: