«Մանչեսթեր Յունայթեդը» ընդառաջ է գնացել երկրպագուների խնդրանքին

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է, որ ակումբի երկրպագուները կարող են անվճար փոխանակել հարձակվող Մեյսոն Գրինվուդի համարով և անունով նախկինում ձեռք բերված մարզաշապիկները, հայտնում է The Daily Mail-ը:

Նախկինում շատ երկրպագուներ Գրինվուդի մարզաշապիկներ էին բերել ակումբի խանութ՝ խնդրելով փոխել դրանք։

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է դա անել անվճար, երկրպագուները կարող են ընտրել ցանկացած այլ ֆուտբոլիստի մարզահագուստը առանց հավելյալ վճարի։

Նման որոշում ակումբը կայացրել է Մեյսոնի հետ կապված սկանդալից հետո: