«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան կիսվել է Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի մասին մտքերով, որոնք գլխավորում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
«Գվարդիոլան այն մասնագետը չէ, ում գործողությունները պետք է մեկնաբանել, նրա աշխատանքից պետք է հաճույք ստանալ:
Երբ տեսնում ես, թե ինչ է նա անում, հաճույք ես ստանում։
Շատ բարդ խնդիր կլինի վերարտադրել Պեպի արածը։ Կլոպը, իմ կարծիքով, ոճային մարզիչ է։
Շատ հաճելի է դիտել Կլոպի թիմի խաղը, նրա գործողությունները վերլուծելը համեմատաբար ավելի հեշտ է»,- ասել է Բիելսան DAZN-ին։