«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է, որ ակումբի երկրպագուները կարող են անվճար փոխանակել հարձակվող Մեյսոն Գրինվուդի համարով և անունով նախկինում ձեռք բերված մարզաշապիկները, հայտնում է The Daily Mail-ը:
Նախկինում շատ երկրպագուներ Գրինվուդի մարզաշապիկներ էին բերել ակումբի խանութ՝ խնդրելով փոխել դրանք։
«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնել է դա անել անվճար, երկրպագուները կարող են ընտրել ցանկացած այլ ֆուտբոլիստի մարզահագուստը առանց հավելյալ վճարի։
Նման որոշում ակումբը կայացրել է Մեյսոնի հետ կապված սկանդալից հետո: