Պեպե Բորդալասը «Բարսելոնայի» հետ խաղից հետո չի ներել հնչած սպառնալիքները։
Նրա գլխավորությամբ «Խետաֆեն» կատալոնացիների հետ խաղում ոչ-ոքի է գրանցել՝ 1:1 հաշվով: Խաղից հետո շատ երկրպագուներ սպառնացել են մարզչին «մենք կսպանենք քեզ և քո ընտանիքին», «կգտնենք քո երեխաներին», «առնետ», գրառումներով։
«Ես լավ չեմ վերաբերվում սրան, այս ամենը շատ լուրջ է: Օգտվելով առիթից ուզում եմ փաստել, որ մենք արդեն բողոք ենք ներկայացրել ոստիկանություն։
Գործընթացը երկար է լինելու. Հուսանք, որ արդարադատություն կա, և դա այլևս չի կրկնվի ինձ կամ ուրիշների հետ», – ասել է Բորդալասը: