Լևանդովսկին՝ այն մասին, թե ինչու չէր Մեսսին իր օգտին քվեարկել. «Չգիտեմ՝ ինչու էր նրա կարծիքը փոխվել»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի որոշումը՝ չքվեարկել իր օգտին ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության համար:

«Ես քվեարկել եմ Մեսսիի օգտին, քանի որ գնահատում եմ այն, ինչ նա արել է 2021 թվականին և, իհարկե, նախկինում։ «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ Մեսսին խոսեց իմ մասին: Ինչու՞ փոխվեց նրա կարծիքը։ Ես չգիտեմ.

Բայց ես ո՛չ ափսոսում եմ, ո՛չ դժգոհում: Ես դա ընդունեցի, դա Մեսսիի որոշումն էր ու վերջ։ Ես, այնուամենայնիվ, ստացա մրցանակը, այնպես որ ինձ համար ավելի հեշտ էր ընդունել դա»,- ասել է Լևանդովսկին Piłka Nożna-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Մեսսին The Best-ի քվեարկությունում 1-ին տեղում էր ընտրել Նեյմարին, 2-րդում՝ Կիլիան Մբապպեին, 3-րդում՝ Կարիմ Բենզեմային: