«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը ասել է, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։
«Պատրաստվում եմ ձեզ բացառիկ տեղեկատվություն տրամադրել: Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, ես դրանում վստահ եմ։
Ես ճանաչում եմ Ֆլորենտինո Պերեսին նա վաղուց ավարտել է գործարքը»,- Գասպարի խոսքերն է մեջբերում Marca-ն։