Կարիմ Բենզեմա. «Կշարունակենք աշխատել, որպեսզի տիտղոսներ նվաճենք»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է այս մրցաշրջանում մադրիդյան թիմի նպատակների մասին։

«Ինչպես միշտ, մեր գլխավոր խնդիրն է փորձել նվաճել բոլոր տիտղոսներն ու գավաթները։ Մենք լավ ենք պատրաստված և պայքարելու ենք մրցաշարերից յուրաքանչյուրում։

Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի տիտղոսներ նվաճենք»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Լա Լիգայի 22 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։