Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը դժվար թե մասնակցի Լա Լիգայի 23-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպմանը։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, մադրիդցիները չեն ցանկանում վտանգի ենթարկել հարձակվողի առողջությունը, ով ապաքինվում է աջ ազդրի մկանային վնասվածքից: