Ռոնալդո Նազարիո. «Նեյմարին քննադատում են անձնական կյանքի պատճառով»

Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդո Նազարիոն կիսվել է իր կարծիքով ժամանակակից աստղերի՝ Լիոնել Մեսսիի և Նեյմարի մասին։

«Մեսսին արտասովոր, հզոր և տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա ցանկանում է գոլ խփել յուրաքանչյուր խաղում։

Նեյմարը նույնպես բարձրակարգ ֆուտբոլիստ է. Հուսով եմ՝ նա կարող է ինչ-որ բան հաղթել Բրազիլիայի հավաքականի հետ, բայց հայրենիքում նրան քննադատում են անձնական կյանքի պատճառով»,- ասել է Ռոնալդոն Bobo TV-ին Twitch-ի եթերում: