«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ձերբակալվել է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել  է Մանչեսթերի ոստիկանության կողմից:

20-ամյա հարձակվողը կասկածվում է բռնաբարության և մարմնական վնասվածք հասցնելու մեջ։

Այսօր ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիետ Ռոբսոնը, մեղադրել է նրան բռնության մեջ՝ հրապարակելով ծեծի լուսանկարներ։