Ֆերնանդո Տորես. «Նրա մոտեցումը հանդիպումներին պետք է օրինակ լինի բոլորի համար»

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը շնորհավորել է իր հայրենակից Ռաֆայել Նադալին Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

«Պատմության մեջ լավագույնը լինելուց բացի, նրա մոտեցումը հանդիպումներին ու դժվարություններին, պահվածքը, տոկունությունը, բնավորությունը պետք է օրինակ լինի բոլորի համար»,- թվիթերում գրել է Տորեսը: