Պեդրի. «Չավիի գլխավորությամբ աշխատելը հպարտության առիթ է»

Կիսապաշտպան Պեդրին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի գլխավորությամբ աշխատելու մասին։

«Ինձ համար՝ որպես «Բարսայի» երկրպագուի, նրա հետ աշխատելը հպարտության առիթ է, որպես ֆուտբոլիստի, կիսապաշտպանի՝ դա առավելություն է։

Ես նախկինում չէի ճանաչում Չավիին և ամեն օր տեսնում եմ, որ քչերն են հասկանում ֆուտբոլն այնպես, ինչպես նա, չնայած դրանում կասկած չկար։

Ինձ համար պարզ է, որ մենք շատ բան կսովորենք նրանից և կկարողանանք ավելացնել, և դա վերաբերում է ինչպես թիմին, այնպես էլ առանձին ֆուտբոլիստներին։

Չավիի հետ և այն թիմի հետ, որը նա կառուցում է, մեզ սպասում են շատ ուրախ պահեր։

Վստահ եմ, որ մենք ապագայում մեծ հաջողությունների ճանապարհին ենք։ Այս ակումբը միշտ պետք է պայքարի բոլոր գավաթների համար»,- ասել է Պեդրին GQ Sports-ին: