Գրանիտ Ջական կմնա «Արսենալում»

Կիսապաշտպան Գրանիտ Ջական մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը կմնա «Արսենալում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ շվեյցարացի ֆուտբոլիստը չի հեռանա թիմից մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը։

«Ռոման» նախորդ ամռանը հետաքրքրված էր 29-ամյա խաղացողի ծառայություններով, քանի որ հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին շատ է դուր գալիս կիսապաշտպանի խաղը, սակայն այժմ կողմերի միջև բանակցություններ չեն եղել։

Ընթացիկ մրցաշրջանում Ջական Պրեմիեր Լիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ ստանալով 1 կարմիր քարտ և կատարելով 1 գոլային փոխանցում։