«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Միլանը» կերկարաձգի պայմանագիրը պաշտպան Թեո Էրնանդեսի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու հետ նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի վերջը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կաճի մինչև տարեկան 4 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ պայմանագրի երկարաձգման պաշտոնական հայտարարությունը սպասվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումից հետո։

Թեո Էրնանդեսը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում, 4 գոլ և 7 արդյունավետ փոխանցում կատարել։