Չավին հայտնել է Ուսման Դեմբելեի գործակալին ակումբի որոշման մասին

Հունվարի 25-ին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հանդիպել է վինգեր Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյին, հայտնում է Marca-ն։

Իսպանացին բացատրել է, որ ակումբը ցանկանում է պահել ֆրանսիացուն, և պայմանագրի երկարաձգման առաջարկները, որոնք մերժվել էին ֆուտբոլիստի կողմից, դրա հաստատումն էին: Մարզիչը ասել է նաև, որ եթե ֆուտբոլիստը չհամաձայնի երկարաձգել պայմանագիրը նա ստիպված կլինի հեռանալ ակումբից: Դեմբելեի գործակալը հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի և կողմերը համաձայնության կգան: