«Բարսելոնան» կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ում ցանկանում է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ CCMA-ի, ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին ծրագրում է ֆուտբոլիստներ ձեռք բերել պաշտպանության, կիսապաշտպանության և հարձակման գծերում:
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հարձակումն ուժեղացնելու հիմնական տարբերակն է:
Կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար «բլաուգրանաները» ծրագրում են պայմանագիր կնքել Ֆրանկ Կեսսիի հետ, ում պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Որպես այլընտրանքային տարբերակ դիտարկվում է Գլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Դենիս Զաքարիայի տրանսֆերը, ով, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ:
«Բարսելոնան» հետևում է նաև Խոսե Գայային (Վալենսիա) և Նիկլաս Զյուլեին (Բավարիա):