Ուսման Դեմբելեն ժամանել է «Բարսելոնայի» մարզմանը

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն րոպեներ առաջ ժամանել է կատալոնական ակումբի մարզաբազա։ Ֆրանսիացին ժամանել է մարզման, որն այսօր կանցկացնեն «կապտանռնագույնները»։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն:

24-ամյա խաղացողը նախօրեին բաց էր թողել թիմի առավոտյան մարզումը՝ դա պատճառաբանելով ստամոքսի խանգարումով: Հաղորդվում էր, որ «Բարսան» չի հավատում, որ Դեմբելեն առողջական խնդիրներ ունի և պատրաստվում է պատժել նրան՝ բացակայելու համար։

Հարկ է նշել, որ եզրային հարձակվողը 2 խաղ անընդմեջ ընդգրկված չէր «Բարսելոնայի» հայտացուցակում։ Պատճառն այն է, որ աշխարհի չեմպիոնը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: