Կարիմ Բենզեմայի տունը «Էլչեի» դեմ խաղի ժամանակ թալանել են

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են «Էլչեի» դեմ Լա Լիգայի վերջին տուրի խաղի ժամանակ (2:2), հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ինքը ֆրանսիացի ֆուտբոլիստն առաջին խաղակեսում չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը, իսկ 58-րդ րոպեին հարձակվողը փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ չարագործները Բենզեմայի տուն են մտել այգու միջով այն պահին, երբ այնտեղ ոչ ոք չի եղել։ Թե ինչ իրեր են նրանք գողացել, առայժմ հայտնի չէ: