Արսեն Վենգեր. «Ժամանակը աշխատում է ՊՍԺ-ի դեմ»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի մասին իր կարծիքով.

«Ժամանակը աշխատում է ՊՍԺ-ի դեմ: Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ որքան երկար եք փորձում երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլլիստի հետ, այնքան դա ավելի է դժվարանում:

ՊՍԺ-ն արդեն մեկուկես տարի չի կարողանում երկարաձգել պայմանագիրը Մբապպեի հետ ։  Այնուամենայնիվ նա անփոխարինելի է ակումբի համար։ Դա է պատճառը, որ

ՊՍԺ-ն լավ առաջարկ ուներ Մադրիդի «Ռեալից», սակայն մերժել  է 180 միլիոն եվրոյանոց առաջարկը, ինչը հսկայական գումար է նույնիսկ ՊՍԺ-ի համար»,- Canal+-ին ասել է Վենգերը։