Անսումանե Ֆատին հանդիպել է «Բարսելոնայի» բժիշկների հետ

«Բարսելոնայի» Ֆուտբոլիստ Անսումանե Ֆատին հանդիպել է ակումբի բժիշկների հետ:

Հանդիպման ժամանակ ակումբի բժշկական ծառայության ներկայացուցիչները խորհուրդ են տվել Ֆատիին վիրահատել։ ֆուտբոլիստը մտածելու համար ավելի շատ ժամանակ է խնդրել։

Ֆատին տատանվում է, քանի որ ՝ նախորդ մրցաշրջանում ստացած մենիսկի վնասվածքից հետո, նրան խոստացել են, որ  Անսուն կկարողանա խաղադաշտ վերադառնալ 4 ամսից, սակայն իրականում վերականգնումը տևել է գրեթե մեկ տարի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը չի ցանկանում վիրահատվել, իսկ ակումբը կողմ է վիրահատությանը։ Եթե ​​այն կայանա, Ֆատին բաց կթողնի 3-4 ամիս։ Եթե ​​նա արտավիրահատական  բուժում անցնի, ապա կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2 ամսից, սակայն ռեցիդիվի հավանականությունը կմեծանա։