Հայտնի են նոր մանրամասներ Մինո Ռայոլայի առողջական վիճակի մասին

Հայտնի գործակալ Մինո Ռայոլան դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է Football Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ Ռայոլան վերադարձել է տուն՝ Մոնտե Կառլո՝ Միլանի Սան Ռաֆֆայել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ վիճակում է։

Հունվարի 12-ին հաղորդվել էր, որ Ռայոլան տեղափոխվել է հիվանդանոց և շտապ վիրահատվել։ Դրանից հետո հաղորդվում էր, որ Ռայոլայի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա  վերակենդանացման բաժանմունքում է։