Թոմաս Տուխելը խոսել է Անտոնիո Ռյուդիգերի ապագայի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կրկին հայտարարել է, որ ցանկանում է թիմում պահել պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամառ։

«Ես բազմիցս ասել եմ, թե որքան կարևոր է դա։ Հաղորդակցությունն ու բանակցությունները շարունակվում են, ուստի նորություններ չկան»,- ասել է Տուխելը հայտնում է «Չելսիի» պաշտոնական կայքը։