«Ատալանտան» հայտարարություն է տարածել

«Ատալանտան» հետաձգել է թիմի մեկնումը Բերգամոյից «Լացիոյի» հետ այսօր կայանալիք Ա Սերիայի հանդիպման համար, որը կայանալու է Հռոմում։

«Ատալանտայի»  մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր։ Հիվանդների անունները չեն հրապարակվում։

Calciomercato-ի տեղեկություններով՝ Լացիո-Ատալանտա խաղը կարող է հետաձգվել։Հիշեցնենք որ հանդիպման մեկնարկը նախատեսված էր այսօր՝ Երևանի ժամանակով 23:45- ին: